Ադրբեջանը կրկին կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում ե ՊՆ-ից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 21:15-21:30-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում