Հոկտեմբերի 30-ից 31-ը ԱԻՆ-ում 4 ահազանգ է ստացվել բռնկված հրդեհների վերաբերյալ

Հոկտեմբերի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Արտամետ-Բաղրամյան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 29 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ