ԱՄՆ-ը և ՌԴ-ն փակ բանակցություններ են վարում կիբերանվտանգության վերաբերյալ

ԱՄՆ-ը և ՌԴ-ն փակ բանակցություններ են վարում կիբերանվտանգության վերաբերյալ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը փակ ձևաչափով բանակցություններ են վարում կիբերանվտանգության վերաբերյալ, որոնք ամերիկյան կողմից նախագահում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Էն Նայբերգերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  The New York Times-ին։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալը մի շարք ոչ հրապարակային վիրտուալ հանդիպումներ է անցկացրել իր գործընկերոջ հետ։ Ըստ թերթի՝ մի քանի շաբաթ առաջ ամերիկյան հետախուզական հանրությունում երկար քննարկումից հետո ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին տվել է մի քանի հաքերների անուններն ու տեղեկություններ, որոնք իբր հարձակումներ են իրականացրել Ամերիկայի վրա։

Հոկտեմբերի կեսերին Էնն Նայբերգերը, պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում, նշել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին է փոխանցել հատուկ տեղեկատվություն իր տարածքից գործող հաքերների վերաբերյալ և այժմ սպասում են Մոսկվայի հետագա քայլերին։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանն արդեն քայլեր է ձեռնարկել՝ ի պատասխան կիբերհանցագործների մասին ԱՄՆ ազդանշանների։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում