Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելական զորքերը վարժանքներ են անցկացնում Լիբանանի հետ սահմանի մոտ այն բանից հետո, երբ շիական Հեզբոլլահի զինված աշխարհազորայինները անօդաչու թռչող սարք են արձակել, որը 40 րոպե շրջել է Իսրայելի տարածքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ցածր բարձրության վրա թռչում էին Բեյրութի վրայով, նրանք նմանակում էին հարձակումները Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերում, որտեղ գտնվում են Հեզբոլլահի շտաբն ու գրասենյակները։

Փետրվարի 17-ին իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը սահմանին որսացել են Հեզբոլլահին պատկանող անօդաչու թռչող սարք։ Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ ընդգծել է, որ «իսրայելցի զինվորականները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հրեական պետության ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում