Թուրքիան երկարաձգել է իր զինվորականների՝ Լիբիայում գտնվելու ժամկետը

Թուրքիան երկարաձգել է իր զինվորականների՝ Լիբիայում գտնվելու ժամկետը

Թուրքիայի խորհրդարանը, համաձայն քվեարկության արդյունքների, հավանություն է տվել նախագահի աշխատակազմի խնդրանքին՝ երկարաձգել Լիբիայում թուրքական զինված ուժերի գտնվելու ժամկետը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 
 

Նշվում է, որ Լիբիայում թուրք զինվորականների ներկայության թույլտվությունն ուժի մեջ կլինի 18 ամիս:

Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ թույլատրել էր մեկ տարի ժամկետով թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում