Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով նախագահը Ֆելիքս Ցոլակյանին ազատել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
Կարծիքներ