Արցախում հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյանը կոչով է հանդես եկել

Արցախում հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյանը կոչով է հանդես եկել

 Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն ու հորդորել է՝ կոչ անել Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և մարտիկներ մատակարարելը: Հեռուստաաստղն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը  Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք  Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը:

Նա շեշտել է՝ պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կոչ անեն `կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը: Քարդաշյանը հղում է տեղադրել և խնդրել, որ դրանով Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ անեն:

«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և  Հայաստանը»,-շեշտել է Քարդաշյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում