ԱՄՆ Պետդեպը մեկնաբանել է ուկրաինացի դիվերսանտների ներթափանցումը Բելգորոդի շրջան
ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է ինքը որոշի, թե ինչպիսի ռազմական գործողություններ վարի Ռուսաստանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ուկրաինացի դիվերսանտների ներթափանցումը Բելգորոդի շրջան։
«Ուկրաինացիները որոշում են, թե ինչպես են ցանկանում անցկացնել իրենց ռազմական գործողությունները: Վաշինգտոնը Կիևին չի կանչում ռուսական տարածք թռիչքներ իրականացնելու համար։ Մենք ուկրաինացիներին շատ հստակ հասկացրել ենք, որ մենք հարձակման կոչ չենք անում ուկրաինական սահմաններից դուրս և հնարավորություններ չենք ընձեռում նրանց համար»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել էր, որ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Գրեյվորոն շրջանի տարածք։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի տարածքից ուկրաինացի դիվերսանտներին դուրս բերելու և ոչնչացնելու ուղղությամբ, տեղում կան բավարար ուժեր և միջոցներ։
Կարծիքներ