Իրանը հայտարարել է IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների փորձարկումներ սկսելու մասին
Իրանցի մասնագետները ձեռնամուխ են եղել ուրանի հարստացման համար IR-9 կատարելագործված ցենտրիֆուգների փորձարկումներին: Ապրիլի 6-ին այդ մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեխրուզ Քամալվանդին:
«Հարստացման գործում մեր նվաճումներից մեկն Է դարձել IR-9 ցենտրիֆուգների մեխանիկական փորձարկումներ սկսելը, որոնց հզորությունը կազմում Է 50 EPP (իզոտոպների անջատման աշխատանքի միավոր)»,- մեջբերում Է նրա խոսքը ISNA գործակալությունը:
Պաշտոնյան հավելել Է, որ «այդ սարքավորնաքը լիովին հայրենական արտադրության Է, որն ստեղծվել եւ գործում Է նոր ստանդարտներին համապատասխան»:
Իրանի ատոմային օբյեկտներում ուրանի հարստացումն իրականացվում Է IR-1, IR-2m и IR-4 ցենտրիֆուգների միջոցով: Ըստ որում միջուկային գործարքի պայմաններով Իրանը կարող Է ուրան հարստացնել սոսկ IR-1 ցենտրիֆուգներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ