Հայաստանի օդային տարածքում մի քանի օր կլինեն սահմանափակումներ՝ պայմանավորված լայնամասշտաբ միջոցառումներով

Հայաստանի օդային տարածքում մի քանի օր կլինեն սահմանափակումներ՝ պայմանավորված լայնամասշտաբ միջոցառումներով

Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքի իրականացումը։ 

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

«Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

Շնորհակալություն համագործակցության համար»,– ասված է հայտարարության մեջ։

Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է ոչ առևտրային գործարարական ավիացիան, ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիան, անձնական թռիչքները, հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիան, ներառյալ` գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիան։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում