Ռաֆայել Նադալը AO-ի երկրորդ շրջանում է

Ռաֆայել Նադալը AO-ի երկրորդ շրջանում է

Ավստրալական Մելբուրն քաղաքում մեկնարկել է Australian Open-ը:

Տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում մրցաշարի ֆավորիտ իսպանացի Ռաֆայել Նադալը մրցեց սերբ Լասլո Ջերեի հետ: 1 ժամ 52 րոպե ձգված մրցախաղում Նադալն առավելության հասավ երեք սեթերում` 3:6, 4:6,1:6 հաշվով:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուրն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում