«Ալաշկերտ»-ը կոտդիվուարցի նոր կենտրոնական պաշտպան ունի

«Ալաշկերտ»-ը կոտդիվուարցի նոր կենտրոնական պաշտպան ունի

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիս Կադիոյի հետա: 30-ամյա պաշտպանը հայտնի է հայ ֆուտբոլասերին «Շիրակում» և «Փյունիկում» ունեցած մրցելույթներով:

Կոտ դ'Իվուարի Մ-17, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Կադիոն հանդես է եկել նաև ֆինլանդական «Յարո» և SJK, ղազախական «Ժետիսու» և «Շախտյոր», հնդկական «Կիրալա Բլաստերս» ակումբներում: Պաշտպանի նախորդ թիմը Սուդանը ներկայացնող «Ալ Հիլալ»-ն էր, որի կազմում Կադիոն մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում