Հեշտ չի լինում փրկել խաղը, երբ մրցակիցը գնդակ է հեղինակում ․ Մելիքյանը՝ «Փյունիկի» պարտության մասին
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Արարատ-Արմենիա»-ից կրած պարտությունը կապում է մրցակցի տակտիկապես գրագետ խաղի հետ:
«Մեր մրցակիցն էլ էր տակտիկապես գրագետ խաղում, ինչպես մենք: Մինչև առաջին գնդակը, մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք: Սակայն նրանք իրացրեցին իրենց պահերը, քանի որ որակապես լավ հարձակվողներ ունեն»,- Մելիքյանի խոսքերը փոխանցում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Մելիքյանն այն կարծիքին է, որ հեշտ չի լինում փրկել խաղը, երբ մրցակիցը գնդակ է հեղինակում և հոգեբանորեն «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների համար դժվար է եղել:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Փյունիկ»-ն մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ին խաղի 22-րդ րոպեին առաջ մղեց Օտուբանջոն: Խաղակեսի վերջնամասում նույնՕտուբանջոն դարձավ նաև դուբլի հեղինակ: Թիմերն ընդմիջման գնացին «Արարատ-Արմենիա»-ի երկուգոլի առավելությամբ:
Երկրորդ կեսի միջնամասում «Արարատ-Արմենիա»-ի կատարած փոփոխությունները տվեցին իրենցարդյունքը և խաղի 71-րդ րոպեին 10 րոպե առաջ փոխարինման դուրս եկավ Տերան խփեց նաև «Արարատ-Արմենիա»-ի երրորդ գնդակ: «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 0:3:
3 խաղից հետո 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, «Փյունիկ»-ը 6-րդն է 3 միավորով:
Կարծիքներ