Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատարը վաղաժամ լքում է պաշտոնը

Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատարը վաղաժամ լքում է պաշտոնը

Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Մարտին Հերեմը որոշում է կայացրել վաղաժամ լքել իր պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Delfi պորտալը։

Ըստ աղբյուրի՝ Հերեմը, ամենայն հավանականությամբ, պաշտոնը կթողնի ընթացիկ տարվա հունիսի վերջին, թեև նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին:

Նշվում է, որ Էստոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հանո Պևկուրն արդեն տեղեկացվել է և պաշտպանության ուժերի հրամանատարի պաշտոնի համար թեկնածու է փնտրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում