Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը, հաղորդում է Ermenihaber-ը:
ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բացարձակ չի խրախուսում Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների հետ օգոստոսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ էլ մասնավորապես ասվում է.
«ԱՄՆ-ն չափն անցնող հայտարարություն է արել մեր նախագահի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ընդունելու վերաբերյալ: Այդ հայտարարությունն ամբողջապես մերժում ենք»:
Թուրքիան պնդել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն «Պաղեստինի օրինական ներկայացուցիչ համարվող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական է որակում, դա չի խթանելու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին տարածաշրջանում։
Պետդեպի հայտարարության մեջ նշվել էր. «Էրդողանի մշտական շփումներն այդ ահաբեկչական կազմակերպության հետ ծառայում են միայն միջազգային հանրությունից Թուրքիայի մեկուսացմանը, վնաս են հասցնում պաղեստինյան ժողովրդի շահերին և խափանում են Գազայում իրականացվող ահաբեկչական հարձակումները կանխելու գլոբալ ջանքերը:
Կարծիքներ