Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհերի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Հերհեր գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Վ․ Վ․, ծնված 1961 թ. և Գ․ Գ․, ծնված 1991 թ.)․ վարորդ Վ․ Վ․-ն մահացել է, իսկ մյուս վարորդ Գ․ Գ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։ Երթևեկությունը երկկողմանի փակ է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ Գ․ Գ․-ին դուրս բերել ավտոմեքենայից,մոտեցրել շտապօգնությանը, Վ․ Վ․-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև դուրս բերել ավտոմեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Տուժած Գ․ Գ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Կարծիքներ