ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Հայաստան: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները նախ այցելել էին Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Հայաստանում նրանք կհանդիպեն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնպես էլ հանդիպում կունենան ԱԳՆ-ում:
Նշենք, որ Երևանում այս պահին Մինսկի խմբի այցի առթիվ հավաք և երթ է անցկացնում Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը: Հավաքի և երթի նպատակն է՝ իրենց դիրքորոշումը հայտնել Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Կարծիքներ