2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում

2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում

Այս տարի արդեն իսկ մոտ 10․000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում։ Դա մոտ 2 անգամ ավելի շատ է 2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում ստացված դիմումների թվից և մոտ 3 անգամ ավելի շատ է հետպատերազմյան՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին ստացված դիմումների թվից։

Ստորև ըստ տարեթվերի ներկայացված են առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թվերը։

 

  • 2022թ․ - 9917
  • 2021թ. - 3448
  • 2020թ․ - 4176
  • 2019թ․ - 6121
  • 2018թ․ - 5716
  • 2017թ․ - 4755
Հետևեք մեզ նաև Տելեգրամում