Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։
«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։
Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ;
Կարծիքներ