Արցախում անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի արտահերթ նիստեր կհրավիրվեն

Արցախում անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի արտահերթ նիստեր կհրավիրվեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ Արցախի Հանրապետության փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։

Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում