Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ԱՀ պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ ԱՀ պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։
Նա նշել է, սակայն, որ դեռ որոշում չունի՝ կընդունի՞ այն, թե՞ ոչ:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը ոչ միանշանակ է ընդունվել Արցախի քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես Արցախի որոշ նախկին պաշտոնյաներ պարբերաբար քննադատական գրառումներով են հանդես գալիս՝ ուղղված Վարդանյանի գործունեության դեմ:
Օրերս Մյունխենում Ադրբեջանի նախագահը ևս հիշատակել էր Վարդանյանին՝ ասելով, թե իրենք չեն պատրաստվում բանակցել Ռուսաստանից արտաքսված անձնավորության հետ:
Հիշեցնենք նաև՝ որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է հրաժարական տալ: Այնուհետև Վարդանյանը սոցցանցերի իր էջերում գրառում կատարեց՝ հայտնելով, թե չի պատրաստվում թողնել ԱՀ պետնախարարի պաշտոնը:
Կարծիքներ