Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած անձանց թիվը՝ ամբողջ օրվա ընթացքում
Ինչպես հայտնել ենք, ժամը 20:00-ին Երևանում փակվել են ընտրական բոլոր տեղամասերը, քվեարկությունն ավարտված է:
Երևանի ավագանու 2023 թ. ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 28,46%, կամ՝ իր ընտրական իրավունքն իրացրել է 324 հազար 553 քաղաքացի:
Այս մասին ուղիղ եթերում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էր 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Ընտրությունների անցկացման համար մայրաքաղաքում բացվել էր 475 ընտրական տեղամաս:
Այս ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ: Մանդատների բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցության կամ դաշինքի թեկնածուն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երևանի քաղաքապետ։
Կարծիքներ