Ճապոնիայի իշխող կուսակցության թեկնածուները պարտվել են խորհրդարանի նախնական ընտրություններում
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) թեկնածուները պարտվել են ընդդիմությանը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում՝ զիջելով բոլոր երեք պատգամավորական մանդատները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ ԼԴԿ-ի պարտությունը, մասնավորապես, կապված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շուրջ կառավարության միջոցառումների հարցում երկրի բնակչության դժգոհությամբ: Միեւնույն ժամանակ տեղի ունեցածը, հավանաբար, կազդի վարչապետ Յոսիխիդե Սուգիի ծրագրերի վրա, որն ապրիլի 6-ին հայտարարել էր խորհրդարանի առանցքային ներքին պալատում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին:
Խորհրդարանի ներքին պալատի լիազորությունների ժամկետը, որտեղ ԼԴԿ-ն եւ իշխող կոալիցիայում նրա կրտսեր գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունն ունեն մեծամասնություն, սպառվում է հոկտեմբերի 21-ին: Մինչդեռ սեպտեմբերին կկայանան ԼԴԿ նոր նախագահի ընտրությունները, որի պաշտոնը զբաղեցնում է Սուգան: Վերլուծաբանների կարծիքով՝ խորհրդարանի ներքին պալատում արտահերթ ընտրությունների անցկացումն ու դրանցում ԼԴԿ-ի վստահ հաղթանակը կարող են Սուգեին տալ ավելի շատ հնարավորություն կուսակցության առաջնորդի պաշտոնը պահպանելու համար: Սակայն ժամանակին խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում գործող վարչապետի հաղթանակի հավանականությունն, ընդհակառակը, ցածր է գնահատվում:
Կարծիքներ