Գազայի հատվածից արմատականները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի կողմը
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի կողմը, որոնցից երկուսը կալանվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ապրիլի 26-ին Twitter-ում այդ մասին հաղորդել Է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Հենց հիմա Գազայի հատվածում ահաբեկիչների կողմից երեք հրթիռ Է արձակվել Իսրայելի կողմը. երկու հրթիռները կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մեկ աձակումը չհ հաջողվել, եւ հրթիռը պայթել Է Գազայի հատվածի տարածքում»,- ասված Է զինվորականների հաղորդագրության մեջ:
Ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի Է ունեցել Իսրայելի ամենահզոր հրթիռակոծումը 2020 թվականի փետրվարից ի վեր, երբ մեկ օրում Գազայի հատածից արմատականներն Իսրայելի վրա Էին արձակել շուրջ 80 հրթիռ: Մի քանի ամսվա ընդմիջումից հետո առանձին հրթիռակոծումները վերակագնվել են անցյալ տարվա վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ