ՆԱՏՕ-ն կսահմանափակի Բելառուսի ներկայացուցիչների մուտքը կենտրոնակայան
ՆԱՏՕ-ն որոշել է սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը կենտրոնակայան`ելնելով անվտանգության միջոցառումներից: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՌԻԱ լրատվականը:
«Մենք անընդհատ գնահատում ենք անվտանգության միջոցառումները այստեղ ՝ ՆԱՏՕ-ում: Եվ մենք որոշեցինք սահմանափակել Բելառուսի ներկայացուցիչների մուտքը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` հիմնվելով անվտանգության միջոցառումների մեր գնահատման վրա »,-ասել է Ստոլտենբերգը:
Կարծիքներ