Սաթի կտորի մեջ հնագետները հայտնաբերել են գիտությանը հայտնի ամենահին լուսատտիկին
Մյանմայում հայտնաբերվել սաթի կտորի մեջ հնագետները գտել են գիտությանը հայտնի ամենահին լուսատտիկին: Այն ապրել է շուրջ 100 միլիոն տարի առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Լուսատտիկների մեծ մասն ունի փափուկ եւ փոքր մարմին, ինչի պատճառով մնացորդները գրեթե չեն պահպանվում: Ուստի հնագույն միջատը, որը հայտնաբերվել է սաթի կտորի մեջ, չափազանց արժեքավոր գտածո է: Դրա մոտ պահպանվել է նաեւ լույս տվող հատվածը»,-պատմել է հոդվածի հեղինակներից մեկը:
Հնագույն սաթի կտորները, որոնք ձեւավորվել են տասնյակ կամ անգամ հարյուր միլիոնավոր տարիներ առաջ, արդեն վաղուց դարձել են հնագետների, կլիմայագետների եւ գեոֆիզիկոսների ամենահետաքրքիր գտածոներից: Դրանց ներսում հաճախ պահպանվում են ոչ միայն օդի պղպջակները, սակայն միջատները, թռչունների փետուրները, ծաղիկները եւ անգամ դինոզավրերի մարմնի որոշ հյուսվածքներ:
Գիտնականները Մյանմայի հյուսիսում հայտնաբերել են եւս մի քանի սաթի նմուշներ, որոնք ձեւավորվել էին շուրջ 99 մլն տարի առաջ, որոնցում պահպանվել էին բազմաթիվ միջատներ, որոնց պատյանները գրեթե նույնությամբ պապհանել էին նախնական տեսքը:
Կարծիքներ