ՆԱՏՕ-ն չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու տարբերակը

ՆԱՏՕ-ն չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու տարբերակը

Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում դաշինքը Հայաստանի հաշվին ընդլայնելու հնարավորությունը, իսկ Երեւանն ինքը դաշինքին միանալու հայտ չի ներկայացրել։ Այս մասին ՆԱՏՕ-ն հայտնել է «Известия» -ին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերի հայտարարությունը:

«Պարոն Ֆեհլինգերը պաշտոնապես ասոցացվում է ՆԱՏՕ-ի հետ, նա ՆԱՏՕ-ի աշխատակից չէ, նրա տեսակետներն ու կարծիքներն իրենն են և չեն արտացոլում դաշինքի տեսակետը»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը հայտարարեց , որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը ավելի ուշ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասաց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում