Կրիվոյ Ռոգի քաղաքապետի մահը հետաքննվում է որպես կանխամտածված սպանություն
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետաքննում է Կրիվոյ Ռոգի քաղաքապետ Կոնստանտին Պավլովի մահը, որպես դիտավորյալ սպանություն: Այս մասին հայտնում է Газета.ru-ն, հղում կատարելով Ուկրաինայի գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Իրավապահ մարմինների աշխատակիցները աշխատում են տեղում, տունը հետազոտվում է, միջադեպի վկաները պարզվում են: Ոստիկանությունը պարզում է բոլոր հանգամանքները: Այս փաստի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինացի քաղաքական գործիչ Վադիմ Ռաբինովիչը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Պավլովի մահից հետո Կրիվոյ Ռոգի քաղաքապետի պարտականությունները կկատարի «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Ալեքսանդր Կոտլյարը:
Կարծիքներ