Ալժիրում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ տղամարդուն հրկիզելու համար

Ալժիրում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ տղամարդուն հրկիզելու համար

Ալժիրի ոստիկանությունը կիրակի  ձերբակալել է 36 մարդու, ոորոնք կասկածվում էին անտառային հրդեհների ենթադրյալ մեղավորներից մեկին հրապարակում հրկիզելու մեջ:


Տղամարդը ՝ Ջամել Բենսմայիլը, ծեծի է ենթարկվել քաղաքի հրապարակում և հրկիզվել, ինչի հետևանքով մահացել է: Տուժել են նաև ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձել են փրկել զոհին:
«Հետաքննության ընթացքում բերման է ենթարկվել 36 մարդ, այդ թվում ՝ երեք կին: Նրանց թվում ՝ տղամարդը, ով դանակահարել է զոհին և մի կին, որը դրդել է ամբոխին այրել մարմինը», - հայտնել  է ոստիկանության տեսուչ Մուհամմադ Շակուրը:
Նա ընդգծեց, որ հետաքննությունը շարունակվում է `սպանության մեջ ներգրավված բոլոր անձանց ձերբակալելու նպատակով:

Ալժիրի իշխանությունների տվյալներով, հրդեհների հետեւանքով արդեն 69 մարդ է զոհվել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում