Ադրբեջանը և Ռուսաստանը մեծ հաջողությամբ ամրապնդում են հարաբերությունները. Ալիև
Ադրբեջանը և Ռուսաստանը մեծ հաջողությամբ ամրապնդում են հարաբերությունները երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո։
Այս մասին, ինչպես գրում է «Հայկական Ժամանակը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիում ընթացող ֆորումի ժամանակ:
«Ինչ վերաբերում է այն ժամանակաշրջանին, որը մենք անցնում ենք ստորագրումից հետո, ապա դա բոլորովին նոր է աշխարհի, մեր տարածաշրջանի համար, այդ թվում՝ Ռուսաստանի և մեզ համար: Բայց, չնայած աշխարհաքաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություններին, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը հռչակագրի ստորագրումից հետո բավականին հաջող է եղել»,- ասել է նա:
Նախագահի խոսքով, եղել են բազմաթիվ շփումներ ամենաբարձր մակարդակով, եղել են շփումներ կառավարությունների ղեկավարների, արտաքին կապերի գերատեսչությունների, կառավարությունների և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչների մակարդակով։
«Հետևաբար, կարող եմ վստահորեն ասել, որ հռչակագրի կետերն իրականացվում են: Ամենակարևորն այն է, որ երկրների ղեկավարության մակարդակով կա քաղաքական կամք»,- ասել է Ալիևը։
Կարծիքներ