Հայ կրթական հիմնարկությունը 2024-2025 ուստարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթ
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2024-2025 ուստարվա համար կրթաթոշակների մրցույթ: Կրթաթոշակները միտված են խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ սոցիալապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից առանձնացված նախընտրելի մասնագիտություններով։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը):
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թվականի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշն առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Կարծիքներ