Մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված խաղաղությանը

Մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված խաղաղությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը: Մրցույթը միտված է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շնորհալի երեխաները:

Մեկ մասնակիցը մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործական աշխատանք: Մրցույթ-ցուցահանդեսին խմբակային աշխատանքներ չեն թույլատրվում։

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցությունն անվճար է:

Մրցույթին մասնակցելու համար ուսումնական հաստատություններն ինքնուրույն ընտրում են լավագույն երեխաների ստեղծագործական աշխատանքները:

Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում պահանջներին, չեն թույլատրվի մասնակցել մրցույթ-ցուցահանդեսին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում