Սուրբ Գայանե վանքում կատարվել է Արցախում Բաքվի ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդնիների հոգեհանգստության կարգ
Սուրբ Գայանե վանքում սեպտեմբերի 24-ին, Սուրբ Պատարագի սրբազան արարողության ավարտից հետո հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդնիների հոգիների հանգստության համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Կարծիքներ