Բացառիկ վիրահատություն՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում
Բացառիկ լազերային վիրահատություններ են կատարվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունքում:
Եվրոպայից հրավիրված ուրոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը Հայաստանում մասնագիտական փորձն է փոխանցում հոսպիտալի բուժանձնակազմին:
Լազերային նոր մեթոդով հոսպիտալում բարեհաջող իրականացվել է 10 վիրահատություն, ընթացքի մեջ են ևս մի քանիսը:
Կարծիքներ