ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կլիմայի կանաչ հիմնադրամի փոխտնօրեն Գարեթ Զահեր-Բիլի ղեկավարած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, միջազգային քաղաքականության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ Ծրագրերի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի կառավարիչ Դիանա Հարությունյանը և «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը։

Հանդիպման մեկնարկին նախարարը կրկին անդրադարձել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու կառույցների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և խոսել դրանց շարունակական զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունից։

Կողմերը քննարկել են ընթացիկ և մեկնարկող մի շարք ծրագրեր և մասնավորապես անդրադարձել Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում