Սեփական հանձնառություններն անտեսելը ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը. Մնացականյան
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է արել Թվիթերի իր էջում, որում մասնավորապես ասվում է.
«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները:
Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի պատվազուրկ և կոռումպացված ռեժիմի գործելաոճը»:
Կարծիքներ