Չելսիի ֆուտբոլիստը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի պայմանագրի պայմանները։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինքը՝ Մատեոն, ցանկանում է միանալ «քաղաքաբնակներին»։ Այժմ «Մանչեսթեր Սիթին» պետք է լոնդոնցիների հետ համաձայնեցնի տրանսֆերի գումարը։
Նշվում է, որ «արիստոկրատները» պատրաստ են բաց թողնել կիսապաշտպանին, սակայն ակումբների միջև բանակցությունները տեղի կունենան Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։
Այս մրցաշրջանում 29-ամյա Կովաչիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։
Կարծիքներ