Վրաստանի Ցիցիշվիլիի կլինիկայում կորոնավիրուսով վարակված 116 երեխա է հոսպիտալացվել
Վերջին շրջանում Ցիցիշվիլիի մանկական կլինիկայում կորոնավիրուսային հիվանդությունների թվի նվազում չի գրանցվել։ jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն։ Այս փուլում հոսպիտալացվել է 116 վարակված երեխա, նրանցից 15-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Չխաձեի խոսքերով՝ երկու երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։
«Մեզ մոտ դեռևս դեպքերի նվազման միտումներ չկան։ Հիվանդների թիվը կայուն շատ է․ այժմ 116 երեխա կա։ Նրանցից 15-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Երկու հիվանդ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ միացված շնչառական սարքերին։ Մեկը նորածին է, մյուսը՝ համեմատաբար մեծ։ Շնչառական անբավարարություն ունեցող հիվանդները դեռևս գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ասել է Մայա Չխաիձեն։
Կարծիքներ