Եթե դասալքության համար ձերբակալված անձը կցանկանա շարունակել զինծառայությունը, ապա նա չի կալանավորվի. ԱԱԾ

Եթե դասալքության համար ձերբակալված անձը կցանկանա շարունակել զինծառայությունը, ապա նա չի կալանավորվի. ԱԱԾ

Եթե դասալքության համար ձերբակալված անձինք պատրաստակամություն են հայտնում շարունակելու ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, ապա նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանը։

Նա հայտնեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դասալքության վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր. «Այն զինվորական ծառայողները, որոնք մեղադրվում են իրենց մարտական ծառայությունը թողնելու կամ ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար, եթե հետագայում զղջում են իրենց կատարած արարքի համար եւ պատրաստակամություն են հայտնում որպես զինծառայող շարունակելու իրենց պարտականությունների կատարումը, ապա վարույթն իրականացնող մարմինը դա հաշվի է առնում խափանման միջոցի հարցը քննարկելիս»։

Վազգեն Ավետիսյանը նշեց նաեւ, որ այդ անձանց հետ ԱԱԾ-ի եւ ՔԿ-ի աշխատակիցների կողմից տարվում են բացատրման, հոգեբանական աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում