Մեկ օրում գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, անձնական ունեցվածքի գողության` 10, յուրացնելու կամ վատնելու՝ 4, ծանր վիրավորանքի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ընտանեկան բռնության ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ