Նույնիսկ բարոյական տեսանկյունից այս ընդդիմությունն այլևս անելիք չունի նաև Խորհրդարանում.Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է.
-Այն օրակարգը, որը փորձում էր փողոցում գեներացնել խորհրդարանական ընդդիմությունը, չստացավ հանրության աջակցությունը
:Հերթական անգամ տապալվեցին՝ այս անգամ ավելի անփառունակ կերպով՝ ավելի ամրապնդելով գործող իշխանության դիրքերը:
-Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հրապարակի բոլոր գործողությունների արդյունքում շահեց Նիկոլ Փաշինյանը:
-Նույնիսկ բարոյական տեսանկյունից այս ընդդիմությունն այլևս անելիք չունի նաև Խորհրդարանում, և նրանց վերադարձը Խորհրդարան վերջնականապես կոչնչացնի իրենց:
-Պետք է ստեղծել գործող իշխանությանը օրինական ընտրությունների միջոցով հաղթող քաղաքական ուժ, որը կստանձնի հաջորդ իշխանությունը:
— «Արդար Հայաստան» կուսակցությունը միտված է հենց այդպիսի ուժ դառնալու և այդպիսի հավակնություն դրսևորելու, որի մասին առավել մանրամասն կխոսենք առաջիկա համագումարի ընթացքում:
Կարծիքներ