Ֆրանսիան ռեսուրսներ է մոբիլիզացնում Լիբիային ջրհեղեղներից հետո օգնելու համար
Ֆրանսիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Լիբիային՝ ավելի քան 2 հազար մարդու կյանք խլած լայնածավալ ջրհեղեղների հետեւանքները հաղթահարելու համար։ Այս մասին նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter)։
«Ես իմ համերաշխությունն եմ հայտնում Լիբիայի ժողովրդին: Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և մոբիլիզացնում է ռեսուրսները՝ շտապ օգնություն ցուցաբերելու համար», - գրել է նա ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: Նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ աջակցություն է նախատեսվում ցուցաբերել։
Կարծիքներ