Ազատ ոճային ըմբիշները 12 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում
Հայաստանի ազատ ոճային ըմբիշները հաջող մասնակցություն են ունեցել միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայ ըմբիշները 12 մեդալեն նվաճել: Ոսկե մեդալակիրներ են դարձել` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), արծաթե` Արթուր Սարդարյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (65 կգ), Հովիկ Աղբալյանը (79 կգ), Լյովա Գևորգյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125կգ) և բրոնզե` Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Ռաֆիի Արտուշյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (70 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ):
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկարատև դադարից հետո հայ ըմբիշներն առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի:
Կարծիքներ