ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում երեխաներ են ծնվել. 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել երեխաներ:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
31 ծնունդ է գրանցվել ՀՀ-ում:
Նորածիններից 11-ը լույս աշխարհ է եկել Երևանում, 20-ը՝ մարզերում:
Գեղարքունիքում ծնվել է 1, Շիրակում՝ 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3, Տավուշում՝ 1 և Սյունիքում՝ 5 երեխա:
Կարծիքներ