Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը։

Երդմնակալության արարողությունն ավարտվել է։

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ կլքի Վրաստանի նախագահի նստավայրը՝ չնայած, որ մինչ այս հակառակն էր պնդում:

«Ես հեռանում եմ նստավայրից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը, այստեղ լեգիտիմություն չկա, ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է նա՝ դիմելով ընդդիմադիր ցուցարարներին:

Ընդդիմությունն ու Զուրաբիշվիլին պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:

Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում