Ռուսաստանը տուգանքներ է մտցնում օտարերկրյա գործակալների գործունեության խախտումների համար
Պետդուման փետրվարի 16-ին երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրինագիծ՝ օտարերկրյա գործակալներ ճանաչված ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեության կարգը խախտելու դեպքում սահմանվող տուգանքների մասին:
Այս մասին հաղորդվում է խորհրդարանի ստորին պալատի կայքում:
Համապատասխան փաստաթղթում նշվում է, որ ԶԼՄ-ները և առցանց-պարբերականները կտուգանվեն օտարերկրյա գործակալ ֆիզիկական անձի մասին տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև առանց նրա հատուկ կարգավիճակի մասին համապատասխան մակնշման նյութեր հրապարակելու համար:
Այսպիսով, ֆիզիկական անձանց համար կսահմանվի տուգանք 2 հազարից 2.5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 4 հազարից 5 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 40 հազարից մինչև 50 հազար ռուբլի:
Կարծիքներ