Վանաձորցի մարզիկները Սուրդօլիմպիկ խաղերում բրոնզե մեդալ են նվաճել
Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում մայիսի 1-15-ն անցկացվեցին 24-րդ ամառային Սուրդօլիմպիկ խաղերը, որին մասնակցում էին 100 երկրների ավելի քան 3000 մարզիկներ:
Առաջնությանը ազատ, հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում Հայաստանի հավաքականի կազմում լավագույնի կոչման համար պայքարում էին նաև վանաձորցի մարզիկները։
Համառ պայքարի արդյունքում 57 կգ քաշային կարգում ազատ ոճային ըմբիշ Աշխարհի կրկնակի չեմպիոն և Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն Սենիկ Սերոբյանը նվաճեց օլիմպիական բրոնզը (անձնական մարզիչ՝ Ժիրայր Հովհաննիսյան)։
60 կգ քաշային կարգում 3-րդ տեղը գրավեց նաև վանաձորցի ձյուդոիստ Սուրդօլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոբերտ Գևորգյանը (անձնական մարզիչ՝ Արտյոմ Մելքոնյան)։
Առաջնությանը մասնակցած ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 18-ի գիշերը ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ ըմբիշներին հարազատների ու երկրպագուների հետ դիմավորեցին նաև Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները։
Կարծիքներ