Թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու օտարերկրացի. հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ (տեսանյութ)

Թմրանյութ պահելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու օտարերկրացի. հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ (տեսանյութ)

Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։

Նշանակվել են փորձաքննություններ:Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում