Բենետը Բայդենին խնդրել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին. Axios

Բենետը Բայդենին խնդրել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին. Axios

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին Է դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով: Փետրվարի 9-ին այդ մասին հաղորդել Է Axios ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով իսրայելացի պաշտոնյայի:

Պորտալի տվյալների համաձայն՝ զրույցի ժամանակ Բենետը Բայդենին հորդորել Է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին՝ նշելով, որ «ոչինչ տեղի չի ունենա», եթե ԱՄՆ-ն այն չստորագրի: Բենետը կածրում Է, որ եթե գործարքը վերականգնվի, Թեհրանը կվաստակի միլիարդավոր դոլարներ, ինչն, ինչպես կարծում են Իսրայելում, կնպաստի տարածաշրջանում «չարամիտ գործունեությանը»:

Ինչպես պորտալին հայտնել Է ամերիկացի պաշտոնյան, որը ծանոթ Է զրույցի բովանդակությանը, Միացյալ Նահանգների ղեկավարը Բենետին հայտարարել Է, որ առայժմ պարզ չԷ, թե գործարքը կվերականգնվի արդյոք: Բացի դրանից, Բայդենն Իսրայելի վարչապետին հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվի իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների վերաբերյալ՝ իր հիմնական պահանջներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում