Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար

Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ:

Այս մասին սոցցանցի իր էջում նախարարը գրում է.

«Նախորդ ուրբաթ, ինչպես և պայմանավորվել էինք, աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը։ Մենք էլ մեզ համար հետևություններ արեցինք։

Շնորհակալ եմ բոլոր հարցադրումների համար։

Հիշեցնեմ, որ ամեն ուրբաթ աշակերտների և ուսանողների համար առանձին ընդունելության ժամեր ենք սահմանել։ Այնպես որ սիրով սպասում եմ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում